ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանը` Ղարաբաղով մի բան է, առանց Ղարաբաղ լրիվ այլ երկիր. Յակով Քեդմի

Հայաստանը` Ղարաբաղով մի բան է, առանց Ղարաբաղ լրիվ այլ երկիր. Յակով Քեդմի

Հայաստանում զարմացած են, թե ինչու՞ են Իրանի և Ամերիկայի պաշտոնյաները շնորհավորել Ադրբեջանին, այսպես կոչված, «հաղթանակի» կապակցությամբ։ Այս մասին գրում է Իսրայելի ՆԱՏԻՎ հատուկ ծառայության նախկին ղեկավար, քաղաքագետ Յակով Քեդմին։

Ըստ նրա՝ այստեղ զարմանալու բան չկա։ «Հայաստանը` Ղարաբաղով մի բան է, առանց Ղարաբաղ լրիվ այլ երկիր։ Երբ Հայաստանը հսկում էր Ղարաբաղը և հարակից 7 շրջանները Հայաստանը տարածաշրջանում ամենակարևոր երկրներից էր։ Ու բոլոր ազդեցիկ երկրները, որոնք ցանկանում էին ունենալ ազդեցություն Հարավային Կովկասում պարտավոր էին հաշվի նստել հայկական շահի հետ։ Բայց առանց Ղարաբաղ` ամեն ինչ լրիվ այլ է։ Հետևաբար, զարմանալու ոչինչ չկա»,- նշում է Յակով Քեդմին:

  • Կիսվել: