Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան
Հարավային Կովկասի հարցում Անկարայի դիրքորոշումը հստակ է: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի:
«Ողջունում ենք վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանձնառությունը կարգավորմանը»,- հավելել է Էրդողանը և ընդգծել է, որ Հայաստանը և Թուրքիան նույնպես առաջընթաց են գրանցում երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Տեսանյութը՝ այստեղ:


