շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը և Ռուսաստանը դատապարտված են լինել միասին՝ լավ իմաստով. Արման Աբովյան

Հայաստանը և Ռուսաստանը դատապարտված են լինել միասին՝ լավ իմաստով. Արման Աբովյան

Հայաստանը և Ռուսաստանը դատապարտված են լինել միասին՝ լավ իմաստով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

Նա անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին Հայաստան, ապա Բաքու և ասաց, որ Լավրովի այցը Հայաստան չափազանց կարևոր է:

՛՛Ըստ էության՝ տարածաշրջանային պրոցեսներ են գնում, և Ռուսաստանը ոչ միայն հետամուտ է լինում այդ պրոցեսներին, այլև առանց իրեն ոչ մի պրոցես տեղի չի ունենում։

Ինչ վերաբերում է Լավրովի Բաքու գնալուն՝ մենք գիտենք, որ Ռուսաստանը փաստացի թիվ մեկ մոդերատորն է տարածաշրջանում՛՛,-նշեց Աբովյանը։

 

  • Կիսվել: