Հայաստանը և Արցախը հիմա դիմագրավում են մերօրյա ֆաշիզմին․ Քրիստինե Վարդանյան
Ժողովուրդները իրար հետ պատերազմում են, հաղթում են այդ պատերազմում, պատրվում են, սակայն առողջ հասարակությունները կարողանում են երկու արդյունքն էլ տանել արժանապատվությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը
«Պետք է հասկանանք, որ եթե չենք ուզում, որ մեր եղբայրներն ու որդիները ծառայեն հայկական բանակում, չենք ուզում նրանց տեսնել հայկական բանակում, ստիպված ենք լինելու նրանց տեսնել այլ պետությունների զորքերի կազմում, հայկական հարցի հետ կապ չունեցող պատերազմներում մասնակցելիս։ Եթե չենք ցանկանում կերակրել հայկական բանակը, ստիպված կերակրելու ենք այլ պետությունների բանակը։ Կարծում եմ, պետք է իրար հետ պայմանավորվենք, հասկանանք, որոնք են մեր պետականության հիմքերը, իսկ մեր պետականության հիմքերը մեր հավատքն է, մեր լեզուն, մեր մշակույթը և մեր սոցիալ-մշակութային կապերն են»,- եզրափակեց Վարդանյանը։



