ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումներից». Ալիև

«Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումներից». Ալիև

Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումներից: Այս մասին Լիտվայի նախագահի հետ բանակցություններից հետո ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը։

Ալիևը, մասնավորապես, նշել է. ;;Ադրբեջանը ժամանակին ստեղծեց աշխատանքային խումբ և պատրաստ էր պատվիրակություն ուղարկել։ Դա համաձայնեցվել է հայկական կողմի հետ։ Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն է առաջարկել սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել։ Ադրբեջանն ընդունեց այս առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ հայտարարեց արդեն համաձայնեցված հանդիպումը՛՛։

Նա նաև հայտնել է, որ  Բաքուն սպասում է Երևանից աշխատանքի մեկնարկի ցանկացած նոր ժամկետի և այս հարցում պատասխանատու մոտեցման հույս ունի։

՛՛Մենք Հայաստանից սպասում ենք ցանկացած նոր ժամկետի, որպեսզի սկսենք աշխատանքը, որովհետեւ նման անպատասխանատու դիրքորոշումը, անշուշտ, մտահոգություն է առաջացնում՛՛,-նշել է Ադրբեջանի նախագահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան կժամանի Լիտվայի նախագահը: Տեղեկացրել էինք, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը դիմել է Լիտվայի նախագահին՝ առաջարկելով հանդիպել նաև իրենց հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը ներկայացելու համար:

Հայտնել էինք նաև, որ Ալիևն այսօր նշել էր, թե ցանկանում են խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, շրջել թշնամանքի էջը:

  • Կիսվել: