չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան․ Փաշինյանն ամփոփել է բրյուսելյան հանդիպումը

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան․ Փաշինյանն ամփոփել է բրյուսելյան հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառամամբ ամփոփել է երեկ Բրյուսելում կայացած ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպումը։ 

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։ Նաեւ պայմանավորվեցինք շարունակել շփումները»,- գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ երեկ մինչ հանդիպումը Ալիևը հայտարարել էր, որ ասպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենա Լաչինի միջանցքի կարգավիճակը, այլապես Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ կդնի։
 
Դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ Ադրբեջանը տորպեդահարում է ճանապարհների ապաշրջափակման հարցը, որը ոչ մի կապ չունի Լաչինի միջանցքի հետ։
 
Փաստացի Փաշինյանի գրառումից կարելի է ենթադրել, որ կողմերի այս հարցի շուրջ կոնսենսուսի չեն եկել։
 
Այս կապակցությամբ գրառում էր արել նաև Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, ով նշել էր, որ Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: "Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն”,- գրել է Բեգլարյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: