հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը դեռեւս պաշտոնական դիմում չի հղել ՀԱՊԿ-ին՝ Սյունիքի մարզի իրավիճակի վերաբերյալ. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Հայաստանը դեռեւս պաշտոնական դիմում չի հղել ՀԱՊԿ-ին՝ Սյունիքի մարզի իրավիճակի վերաբերյալ. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Հայկական կողմն այսօրվա դրությամբ պաշտոնական դիմումներ չի ուղարկել ՀԱՊԿ քարտուղարություն ՝ կապված Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

"Այսօրվա դրությամբ հայկական կողմից առայժմ պաշտոնական դիմումներ չկան, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստացվել", - ասել է նա:

Զայնետդինովը նաեւ նշել է, որ աշխատանքային շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: