հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը չունի կորոնովիրուսի թեստերի պակաս․ Արսեն Թորոսյան

Հայաստանը չունի կորոնովիրուսի թեստերի պակաս․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերքեց տեղեկությունները, թե Հաաստանն այս պահին ունի կորոնավիրուսի թեստերի պակաս։

«Ո՞վ ասաց, թե Հայաստանն ունի թեստերի պակաս, Հայաստանը չունի կորոնովիրուսի թեստերի պակաս։ Բավական մեծ թվով թեստավորում է արվել երկրում», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Թորոսյանը։

Մինչ օրս, նրա ներկայացրած տվյալներով, 1440 տեստ է արվել, որից դրական է եղել 290-ը։ Նշենք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով 290 վարակակիր, որոնցից բուժվել են 18-ը։ Այս պահին բուժվողների թիվը 272-ն է։

  • Կիսվել: