երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանը չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Վարչապետ

Հայաստանը չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Վարչապետ

Հայաստանը չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, բայց երկրում քննարկումներ կան, թե արդյոք ՀԱՊԿ-ին անդամակցելը բխում է հանրապետության շահերից. բրիտանական The Telegrap-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը:

«ՆԱՏՕ-ի հետ կապված մեր օրակարգում այդպիսի հարց չունենք: Այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա: Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի ենթադրում անդամակցություն:

Ես Ձեզ մի բան ասեմ նաև, որ մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, և ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ ավելի ճիշտ Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով», - նշել է նա։

  • Կիսվել: