չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանը չի մերժում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, սակայն քննարկում և աշխատում է ԵՄ-ի հետ այդ ոլորտում հարաբերություններ հաստատելու ուղղությամբ․ վարչապետ

Հայաստանը չի մերժում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, սակայն քննարկում և աշխատում է ԵՄ-ի հետ այդ ոլորտում հարաբերություններ հաստատելու ուղղությամբ․ վարչապետ

Հայաստանը չի մերժում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, սակայն քննարկում և աշխատում է ԵՄ-ի հետ այդ ոլորտում հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բրիտանական The Telegrap-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը:

 «Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք սա նշանակում է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ:

Ոչ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք և պատրաստ ենք, և քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Ֆրանսիայի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Միացյալ նահանգների հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Հնդկաստանի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք:

Նույն Միացյալ նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները»,-նշել է վարչապետը

  • Կիսվել: