կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողները չեն մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքին։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
 
Նշվում է, որ պատճառը ծառայողական ծանրաբեռնվածությունն է։
 
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքը կանցկացվի սեպտեմբերի սկզբին Բելառուսում։
 
Ակտիվ փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին ԱԻՆ-ի Սվետլայա Ռոշչայի համալսարանի մասնաճյուղի բազայի վրա (գյուղ Մինսկի մարզի Բորիսովյան շրջանում): Վարժանքի թեման ճառագայթային վթարի հետևանքների վերացումն է»,- ասված է հաղորդագրությունում:
 
Վարժանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի թիմերը: Բելառուսի ԱԻՆ-ից նախատեսվում է ներգրավել 60 մարդ, 25 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ մինչև 34 մարդ և 12 միավոր տեխնիկա:
 

  • Կիսվել: