չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանը չէր նախաձեռնել Արցախի ինքնորոշման գործընթացը և Հայաստանը չի կարող դադարեցնել այն. Աբրահամյանը Փաշինյանի բրյուսելյան պայմանավորվածությունների մասին

Հայաստանը չէր նախաձեռնել Արցախի ինքնորոշման գործընթացը և Հայաստանը չի կարող դադարեցնել այն. Աբրահամյանը Փաշինյանի բրյուսելյան պայմանավորվածությունների մասին

 Ինքնորոշման ճանապարհով գնալու որոշումն ու ծանրությունը 3 տասնամյակ առաջ ստանձնել է Արցախը ու շարժվել առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.

«Այս տարիների ընթացքում` մինչև 2018 թ.-ը, հայաստանյան իշխանությունները գործընթացին սատարելու և Արցախի անվտանգության երաշխավորը լինելու գործառույթ են ստանձնել:
 
Եթե սրանց իշխանությունը հրաժարվում է իր առաքելությունից և հանձնողի, դավաճանի պիտակ վաստակում, դա դեռ չի նշանակում, որ Արցախը ուր ուզեն կհրեն:
 
Արցախցիների պայքարի հիմքում միջազգային սկզբունքներն ու ինքնորոշման գործընթացի մեկնարկին խորհրդային միության օրենսդրությունն էր, իսկ այդ ճանապարհի ընտրության և շարժման արմատներում արցախցիներն էին:
Իհարկե, առանց Հայաստանի սատարման չափազանց ծանր է լինելու, բայց կրկնում եմ` Հայաստանը չէր նախաձեռնել ինքնորոշման գործընթացը և ըստ այդմ` չի կարող դադարեցնել այն, այլ բան է, որ ՀՀ իշխանությունը իր հերթին աջակցում է ադրբեջանական երազանքի իրականացմանը:
 
Արցախը նույնիսկ ծանր բլոկադայի պայմաններում վերահաստատել է իր նպատակը` շարժվել ինքնորոշման իրավունքի ճանապարհով և որևէ պայմաններում չհայտնվել Ադրբեջանի կազմում:
 
Խնդիրն այն է, որ այս դաժան ճանապարհին Արցախն Ադրբեջանի դիմաց ամբողջությամբ միայնակ է»։

  • Կիսվել: