Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը Հարավային Կովկասի գործընթացների նկատմամբ. Վահագն Խաչատուրյան
Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը Հարավային Կովկասի գործընթացների նկատմամբ, ինչպես նաև՝ այդ երկրի ներդրումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։
Այս մասին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ հայտարարության ընթացքում նշեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նախագահը շեշտեց, որ Լատվիայի նախագահի հետ հանդիպման և զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային բնույթի հարցեր՝ ներառյալ Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։
«Նախագահ Ռինկևիչսին եմ ներկայացրել նաև Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումները, այդ թվում՝ մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը՝ տարածաշրջանային գործընթացների նկատմամբ և նրա ներդրումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,- ընդգծեց Վահագն Խաչատուրյանը։


