հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանից ԱԹՍ-ներ գնելու շուրջ. DNA

Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանից ԱԹՍ-ներ գնելու շուրջ. DNA

Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանից անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ գնելու վերաբերյալ: Այս մասին՛՛Ադրբեջանի հետ պատերազմի ետնախորքին Հայաստանը դիմում է Հնդկաստանին ռազմական տեխնիկայի համար՛՛ խորագրով հոդված է հրապարակել հնդկական DNA -ն:

Ինչպես հաղորդվում է՝ այդ նպատակով հունիսին Պաշտպանության նախարարությունը ներկայացնող պատվիրակություն է մեկնել Հնդկաստան և հանդիպել հնդիկ գործընկերների հետ:

Լրատվամիջոցը նշում է, որ անանուն հնդիկ պաշտոնյան տեղեկություններ է հաղորդել՝ հայտնելով, որ հայկական պատվիրակությունը Հնդկաստանում էր զենքի գնումների ցուցակով, որում եղել են նաև հնդկական դրոններ:

Միևնույն պաշտոնյան նաև ասել է, որ անօդաչուները կարևոր տեղ են զբաղեցրել ցուցակում: Բացի այդ՝ նա հավելել է, որ սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի հանդեպ: 2020 թ. Հայաստանը 40 մլն դոլարի գործարք էր կնքել Հնդկաստանի հետ հնդկական SWATHI ռադարներ գնելու վերաբերյալ:

  • Կիսվել: