ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը այսօր լուրջ պատերազմի մեջ է երկու ճակատում. Եվրոպայի հայերի համագումար

Հայաստանը այսօր լուրջ պատերազմի մեջ է երկու ճակատում. Եվրոպայի հայերի համագումար

Հարկավոր է համախմբել հայության ողջ ներուժը դիմակայելու եւ հաղթելու թշնամուն: Այս մասին ասվում է Եվրոպայի հայերի համագումարի տարածած հաղորդագրության մեջ, որում նաև նշվում է․

«Ցավոք այս միջոցին Սերժա–Քոչարյանական շրջանակներից մինչեւ ՀՅԴ,ԲՀԿ, Վանեցյան եւ company լծվել են քայքայիչ գործողությունների: 

Փոխարեն իրենց նեղ անձնական ու խմբակային շահերը մի կողմ թողնելու եւ միասին, մեկ ճակատով պայքարելու համավարակի ու ադրբեջանական ագրեսիայի դեմ,  ցավոք այս ուժերը իրենց տեղեկատվական լայն ցանցերով, ֆինանսական հսկայական կարողությունների միջոցով,  անիմաստ ու մտացածին բամբասանքներով եւ ապատեղեկատվություններով լծվել են մթնոլորտը պղտորելու, քաղաքական միջավայրը թունավորելու եւ օտար ուժերի միջամտությունների համար ճամփա բանալով՝ երկրում իրականացնել հակահեղափոխություն:

ՀՅԴ, ԲՀԿ, Վանեցյանական վայ եռյակը իրենց  հայտարարություններում աշխարհի բոլոր մեղքերը բարդում են օրինական իշխանությունների վրա: Եթե հնարավոր լիներ նույնիսկ չէին խորշի եւ համավարակի տարածումը ամբողջ աշխարհում կվերագրեին Հայաստանի նոր օրինական իշխանություններին:

Այս ուժերին  կոչ ենք անում քանի դեռ ուշ չէ վերջ տալ Հայաստանի ինքնիշխանության դեմ անիմաստ  ու անարդյունավետ հակահեղափոխական գործունեություններին եւ միանալ համաժողովրդական պայքարին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի եւ ընդդեմ համավարակի:

Եվրոպայի հայերի համագումարը Հայաստանում եւ Սփյուռքում մեր բոլոր հայրենակիցներին կոչ է անում չտարվել հակահեղափոխական կեղծ լոզունգներին, ապատեղեկատվություններին, դավադրական քայլերին  եւ մեկ ճակատով, ով ինչքան եւ ինչպես  կարող է կանգնել պատնեշի վրա եւ թույլ չտալ թշնամու առաջխաղացումը, լինի դա Ադրբեջանը, Թուրքիան  թե համավարակը»։

  • Կիսվել: