Հայաստանում ընտրությունների շուրջ լարվածությունը չպետք է վնասի Ռուսաստանի հետ հարաբերություններին. Պուտին
Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանում ներքաղաքական գործընթացներին, սակայն հույս ունի, որ դրանք չեն խանգարի երկու երկրների միջև հարաբերություններին։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են,- նշել է նախագահը։ -Գլխավորն այն է, որ այս ներքաղաքական գործընթացները, որոնք միշտ սրվում են ցանկացած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ոչ մի կերպ չվնասեն մեր հարաբերություններին. վստահ եմ, որ Հայաստանում նույնն է տեղի ունենում, ինչ Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում: Այդ լարվածությունը ոչ մի կերպ չի վնասում մեր հարաբերություններին»։



