երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում ուզում են հաստատել երկու կատեգորիայի քաղաքացի՝ մեկը 2,5 միլիոնով ազատվում է բանակից, մյուսը պարտավոր է գնալ ծառայության. Գեղամ Մանուկյան

Հայաստանում ուզում են հաստատել երկու կատեգորիայի քաղաքացի՝ մեկը 2,5 միլիոնով ազատվում է բանակից, մյուսը պարտավոր է գնալ ծառայության. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՔՊ-ական Հայկ Սարգսյանին խորhուրդ է տալիս դիմել ոչ թե ընդդիմադիրներին, այլ իր թիմակիցներին, ովքեր հանձնաժողովի նիստում դեմ են քվեարկել իր նախագծին, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից։

Նա ասաց, թե ընդդիմությունը դեմ չէ 27 տարին լրացած, քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին որոշակի վճարման  դիմաց ազատել քրեական պատասխանատվությունից։

«Բայց Հայաստանում ուզում են հաստատել երկու կատեգորիայի քաղաքացի՝ մեկը 2,5 միլիոնով ստանում է ՀՀ քաղաքացիություն ու ազատվում է բանակից, մյուսը պարտավոր է գնալ ծառայության»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ այս նախագծով ասում են՝ «ախպե՛ր, ջեբիդ փողը շատա, 15 միլիոնով կազատվես, 15 միլիոն չի՝ չես  ազատվի»։

«Հարցի լուծումն է կարևոր, բազմաթիվ նամակներ կան, մարդիկ ասում են՝ «ախպե՛ր, մենք որ արտասահմանում ենք, հո միլիարդատե՞ր չենք, 15 միլիոն ի վիճակի չենք վճարել։ Կարևորը խնդիրը լուծելն է, ոչ թե, որ քաղաքացին 15 միլիոնի մատերիալ է»,- ասաց Մանուկյանը։

Ալեն Սիմոնյանն էլ արձագանքելով Գեղամ Մանուկյանին՝ ասաց՝ եթե չեն կարողանում մուծել գումարը, թող գան ու պարտքը տան հայրենիքին։

  • Կիսվել: