Հայաստանում շարունակվում են բռնաճնշումները․ Ռուսաստանի հայերի միություն
Ռուսաստանի հայերի միությունը հաղորդագրություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ձերբակալության առնչությամբ:
՛՛Հայաստանում շարունակվում են բռնաճնշումները։ Իշխանությունը իբր զավթելու հրապարակային կոչերով ձերբակալվածների թվում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՛՛։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմնադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ 2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականցող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կալանքի միջնորդությունը կքննվի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ժամը 24։00-ին։


