կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան

Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան

Wall Street Journal-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե՞ խոչընդոտող հանգամանք է։

՛՛Գոնե այս պահին իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելություններ, ցավոք, չենք տեսել՛՛,-ասել է վարչապետը:

Պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցին՝ նա նշել է.  ՛՛2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ օկուպացրել։ ՀԱՊԿ պայմանագրի մեջ և ՀԱՊԿ կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողույթունները, որոնք պետք է տեղի ունենան, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում։ Նկարագրվածը տեղի չի ունեցել, ինչը հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար։ Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլոտում երկու պայամանագիր ունենք, որոնցում նկարագրված գործողությունները ևս տեղի չեն ունեցել, ինչը ևս լուրջ հարցեր է առաջացրել և՛ կառավարության, և՛ հանրության շրջանում՛՛:

Անդրադառնալով այլ գործընկերների հետ հարաբերություններին՝ Փաշինյանն ասել է․ ՛՛Ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, որ ասեմ, որ այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք։ Եվ մենք հիմա փորձում ենք դա անել՛՛:

Սակայն ռազմաբազաները Հայասստանից հանելու հարց, ըստ Փաշինյանի, չեն քննարկում. ՛՛Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ինչն է նման իրադրության պատճառը։ Եվ կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի՛՛:

  • Կիսվել: