հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը կհանվի

Հայաստանում փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը կհանվի

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նկատում են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի կայունացում:

Առողջապահութւան նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հաստատեց՝ այո, գնում է կայուն նվազման. հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք, մահացել է 24 քաղաքացի:

«Այս պահին Հայաստանում շրջանառվում է «Օմիկրոն»-ի B1 ու B2 շտամերը: Կարծես, «Դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել», - ասաց նախարարը:

Նա նշեց, որ քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունենում են ծանր դեպքեր, լինում են նաև մահվան դեպքեր. պատվաստման առումով պետք է շարունակել պահել զգոնությունը:

«Մենք այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 միլիոն 80 հազար 715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47,9 տոկոսը, իսկ երկորրդ դեղաչափ ստացել է 905 հազար 624 քաղաքացի՝ 40 տոկոս», - նշեց նախարարը՝ հավելելով, որ երրորդ դեղաչափով պատվաստվել է 20 հազար 169 քաղաքացի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե նվազման տեմպը շարունակվելու է. հիմա քննարկում են դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը, անգամ, փակ տարածքներում:

Նախարարն էլ նշեց, թե վերանայելու են որոշ սահմանափակումներ. բժշկական կենտրոններում միայն պարտադիր կլինի դիմակ կրելը:

  • Կիսվել: