հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանում մեկ ամսով արտակարգ դրություն է հաստատվում. Կստեղծվի պարեկատուն

Հայաստանում մեկ ամսով արտակարգ դրություն է հաստատվում. Կստեղծվի պարեկատուն

Կառավարությունը որոշեց ՀՀ ամբողջ տարածքում 2020 մարտի 16-ից ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը ժամը 09:00-ն ներառյալ արտակարգ դրություն հայտարարել: Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի ու միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու համար ստեղծվում է պարեկատուն: Պարեկատան ղեկավարման համար պարեկ է նշանակվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Պարեկատան կազմում ընդգրկվում են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Ֆինանսների, էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ՀՀ ոստիկանության պետը, ԱԱԾ տնօրենը: Ըստ որոշման, մասնավորապես, ՀՀ ՊՆ զորամասերում արգելվում են`

1. Ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը,

2. Տեսակցություններ ունենալը,

3. Շարքային և կրթսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը

4. Պարետի ցուցումով այլ գործունեություն ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների, գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։

ՀՀ ողջ տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը։ Հանրային միջոցառում է համարվում 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները՝ կրոնական, ծիսական միջոցառումներ, համերգներ, մշակութային սպորտային միջոցառումներ, ժամանցային միջոցառումներ, տոնական և հիշատակի միջոցառումներ: Արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագծով կանոնակարգվում է նաև ԶԼՄ-ի աշխատանքը:

«Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով», -նշված է նախագծում:

Հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն: Կառավարության որոշումից հետո իրավունքի ուժով հրավիրվելու է ԱԺ հատուկ նիստ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: