չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանում կստեղծվեն էներգիա արտադրող աշխարհում առաջին մարզակոշիկները

Հայաստանում կստեղծվեն էներգիա արտադրող աշխարհում առաջին մարզակոշիկները

YEEZY ընկերության նախկին փոխնախագահ Մարալ Կալինյանը Հայաստանում գործընկերների հետ աշխատում է աշխարհում առաջինն արտոնագրված զանգվածային սպառման մարզակոշիկների ստեղծման ուղղությամբ, որոնք կարող են էներգիա արտադրել:

Հաղորդվում է, որ ֆուտուրիստական կոշիկները կոչվելու են" Moonwalker "։  Սպորտային կոշիկներն էներգիա են գեներացնելու քայլելու ընթացքում՝ ամեն քայլափոխին։

Էներգիան կպահվի շարժական մարտկոցում, որը հնարավոր կլինի հանել կոշիկներից եւ միացնել սմարթֆոնին ՝ այն լիցքավորելու համար:

Հավելենք, որ Մարալ Կալինյանը նախկինում աշխատել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ ՝ նորարարական կոշիկներ ստեղծելու ուղղությամբ։ Նա Հայաստան է տեղափոխվել արցախյան երկրորդ պատերազմից հետո և հիմնել սպորտային կոշիկների արտադրությամբ զբաղվող ընկերություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: