չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Հայաստանում կորոնավիրուսվո վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսվո վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսվո վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նրանցից 113-ի մոտ թթվածնի սատուրացիան արյան մեջ ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր վատ վիճակ է։ 271-ի մոտ թթվածնի սատուրացիան տատնվում է 81-90-ի շրջանակներում, որը կրկին ուղիղ ցուցում է հոսպիտալիզացիայի։ Նրանց վիճակը բնութագրվում է ծանր կամ ծանրին մոտ։ Եվ 101 քաղաքացի կա, որոնց սատուրացիան 91-ից բարձր է»,- նշեց նա։

Նա շեշտեց, որ թեև համակարգը գերլարված ու գերմոբիլիզացված վիճակում է աշխատում, սակայն ռազմական գործողություններից տուժած քաղաքացիների, զինծառայողների մասով որևէ թերացում չունի։ 

«Այդ մասով մենք 100 տոկոսով ծածկում ենք դաշտը, ավելին, ունենք նաև ռեզերվներ՝ այլ զարգացումների համար, ինչը չի կարելի ասել covid-ի հետ կապված։ Համակարգը, լինելով մեկը, չնայած մոբոլիզացիային, միևնույն է, ունի սահմանափակ ռեսուրսներ։ Եվ չէր կարղ լինել այլ կերպ։ Չկա որևէ առողջապահական համակարգ, որն ունի անսահամափակ ռեսուրսներ»,- նշեց Թորոսյանը։

 

  • Կիսվել: