չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանում կբացվի նանոմանրաթելերի գործարան

Հայաստանում կբացվի նանոմանրաթելերի գործարան

Մոտ ժամանակներս Հայաստանում կբացվի «ՆԱՆՈ ՄԵԴԻՔԼ ԷՅ ԷՄ» ընկերությունը, որը արտադրելու է ստերիլ և ոչ ստերիլ «նանո» մանրաթել: Այդ մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ձեռնարկության հիմնադիր Դավիթ Գալստյանը:

  Ձեռնարկությունը նախատեսում է առաջին անգամ տարածաշրջանում արտադրել նանոմանրաթել՝ 100 նմ-ից պակաս տրամագծով, որը ստացվելու է պոլիմերացման միջոցով՝ NanoSpider պատենտավորված տեխնոլոգիայով։ Տեխնոլոգիան պատետնավորված է սարքավորումները մատակարարող Եվրոպական արտադրության ELMARCO ընկերության կողմից, որն էլ իրականացնելու է արտադրամասի մոնտաժումը և համապատասխան մասնագետների վերապատրաստումը։ Սարքավաորումը ունի 20 մլն մ2 արտադրողականություն, և աշխատում է 24/7 ռեժիմով։

No description available.

Նանոմանրաթելերի օգտագործումը հնարավորություն է տալիս ստանալ տեքստիլ նյութեր, որոնց դիմային շերտը ձեռք է բերում ջրի, յուղի, բակտերիանելի  կլանման հատկություններ, իսկ ներսի կողմը մնում է հիդրոֆիլային եւ կարողանում է կլանել խոնավությունը մարմնից, ուստի նանոմանրաթելով հագեցած արտահագուստը ձեռք են բերում հետևյալ հատկությունները.

-  Ուլտրամանուշակագույն պաշտպանություն,

-  Հակամանրէային և հակավիրուսային հատկություններ,

-  Էլեկտրական հաղորդունակություն,

-  Չկեղտոտող հատկությունները,

-  ֆոտո-օքսիդացնող ունակություն տարբեր քիմիական և կենսաբանական պայմաններում,

-  Հրակայունություն,

-  Սնկերի և բորբոսների առաջաման դիմադրողականություն։

«Նանո» մանրաթելերից արտադրված նյութերը պաշտպանում են ցրտից, խոնավությունից, հրկիզումից, նույնիսկ վիրուսներից և սնկից: Նման կտորից կարված արտահագուստը կիրառվում է ուժային կառույցներում, արտակարգ իրավիճակների ծառայությունում, բժշկական հաստատություններում, դրանք կրում են նաև  բարձր դասի սպորտսմենները:

Ինչպես իր հերթին տեղեկացրեց Nano Medical AM ընկերության տնօրեն Ն.Մանուկովան, ընկերությունը առաջիկա 3-5 տարիների ընթացքում նախատեսում է իրականացնել ներդրումներ մոտ 10 մլն եվրոյի չափով, իսկ ստեղծված աշխատատեղերը առաջին տարվա ընթացքում կհասնեն 60-ի, իսկ երկրորդ հոսքագիծը մոնտաժելուն պես կբացվեն ևս 50-60 աշխատատեղեր։

«Մեր սեփական լաբորատորիայի առկայությունը կնպաստի արտադրվող տեսականու որակի շարունակական ապահովմանը: Ընկերությունում ներ է դրվելու որակի կառավարման, վերահսկման և ապահովման ամենախիստ միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգ՝ համաձայն պատշաճ արտադրական պրակտիկայի GXP (GMP/GDP/GLP/GHP), ինչպես նաև ISO 13485, ISO 9001 պահանջների»,- ամփոփեց Մանուկովան։

 

  • Կիսվել: