շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում կան տեղեկատվական ռեսուրսներ, որոնք բացահայտ «ցեխ են շպրտում» մեր ընդհանուր փոխգործակցության վրա․ Զախարովա

Հայաստանում կան տեղեկատվական ռեսուրսներ, որոնք բացահայտ «ցեխ են շպրտում» մեր ընդհանուր փոխգործակցության վրա․ Զախարովա

Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք բացասական հաղորդագրություններ ենք արձանագրում, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանում։ Ցավոք սրտի, Հայաստանում կան նաև տեղեկատվական ռեսուրսներ, որոնք բացահայտ «ցեխ են շպրտում» մեր ընդհանուր փոխգործակցության, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա։

Այս մասին Երևանում ընթացող ռուս-հայկական մեդիա ֆորումի մասնակիցներին իր ողջույնի խոսքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան։

«Այս քարոզչությունը ոչ միայն խրախուսվում է, այլ խթանվում է «կոլեկտիվ Արևմուտքի» կողմից՝ առատաձեռնորեն ֆինանսավորվող բազմաթիվ, այսպես կոչված, ՀԿ-ների, «փորձագետներ» միջոցով։ Ավելին, նրանց ընդհանրապես չի մտահոգում տարածաշրջանի ապագան, վերջնական նպատակը գեղեցիկ խոսքերի քողի տակ եղբայրական ժողովուրդների միջև տարաձայնություններ առաջացնելն է, անվտանգությունն ու կայունությունը խաթարելը՝ փորձելով թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը, իսկ ամբողջ աշխարհում քաոս ստեղծել»,-ասել է նա։

  • Կիսվել: