շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում իրավիճակը կայուն է ու կառավարելի, սթրեսների կամ շոկերի բացարձակ հիմք չկա. Փոխվարչապետ

Հայաստանում իրավիճակը կայուն է ու կառավարելի, սթրեսների կամ շոկերի բացարձակ հիմք չկա. Փոխվարչապետ

Չկա մի երկրի տնտեսություն, որի վրա կորոնավիրուսն ազդեցություն չունենա, քանի որ վարակի տարածումը ու հիվանդացությունների քանակը բարձր է, «Շանթ» հեռուսատընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով դրամավարկային քաղաքականությանը, Գրիգորյանն ասել է, որ Կենտրոնական բանկը այս պահին ճիշտ մոտեցում է ցուցաբերում ընթացիկ իրավիճակին:

«Իրոք, չեմ կասկածում, որ այդ մոտեցումը ճիշտ է: Այս պահին հիմքեր չկան ինչ-որ գործողություններ անել. Չինաստանից սկսվեց, տարածվեց Իտալիայում, եվրոպական մյուս քաղաքաներում ու Հայաստանը հաստատ այն երկիրը չէ, որտեղ իրավիճակը կրիտիկանին գոնե մոտ կարելի է համարել: Փառք Աստծո, իրավիճակը կայուն է ու կառավարելի: Այդ իմաստով ենթադրել ինչ-որ շոկեր կամ սթրեսներ, բացարձակ հիմք չկա», - հայտարարել է փոխվարչապետը:

Անդրադառնալով Իրանի հետ սահմանը փակելու որոշմանը, Մհեր Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում ճիշտ էր՝ անկախ հնարավոր վնասներից:

«Չեմ կարծում, թե այդ վնասները դրամատիկ կլինեն, որովհետև այսօր չկա մի հանգամանք, որը թույլ է ատալիս ենթադրել, որ սահմանի փակ լինելը կհանգեցնի համակարգային խնդիրների: Այս պահին մեզ համար կարևոր է, որպեսզի վիրուսի տարածման որևէ առիթ մենք չտանք», -ընդգծել է Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: