ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան. Transparency International

Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան. Transparency International

Հարցումները, որոնք անցկացվել են Հայաստանում 2018 թվականին, վկայում են այն մասին, որ հարցվածների 92 տոկոսն աջակցում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները:

Այս մասին ասվում է Transparency International հակակոռուպցիոն միջազգային կենտրոնի՝ «Մասնավորեցումը եւ օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում 1997-2020թթ․» հետազոտության մեջ:

Նման ցուցանիշ է գրանցվել նաեւ Իրանի մասով:

«Վրաստանի մասով այդ ցուցանիշը կազմել է 93 տոկոս, Ֆրանսիայի մասով՝ 97 տոկոս: Այսինքն, պարզ է դառնում, որ Հայաստանում շատ դրական են վերաբերվում Ռուսաստանի նկատմամբ, եւ, ըստ էության, հակառուսական տրամադրություններ չկան»,-նշվում է հետազոտության մեջ:

Ընդ որում, կենտրոնը ինչ-ինչ պատճառով տվյալներ չի նշել ԱՄՆ-ի մասով

  • Կիսվել: