երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանում բանկային գաղտնիքը երբեք այսքան ապականված չի եղել, ինչպես հիմա է. Մարուքյան

Հայաստանում բանկային գաղտնիքը երբեք այսքան ապականված չի եղել, ինչպես հիմա է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը իր տելեգրամյան ալիքում «Չափազանց պարզունակ մանիպուլյացիա՛՛ վերտառությամբ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Իշխանությունները և մասնավորապես ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Բաբկեն Թունյանը պնդում են, որ պետությունը չունի հասանելիություն քաղաքացիների բանկային հաշիվներին:

Մինչդեռ, մենք գիտենք, որ վերջին տարիներին տարբեր օրենսդրական փաթեթներով առնվազն 3 պետական մարմին, միասին վերցրած 1000-ից ավել աշխատակիցներով, ստացել են հասանելիություն քաղաքացիների բանկային հաշիվներին։ Դրանք են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Պետական եկամուտների կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն։

Այնպես որ, պետք չէ մոլորեցնել մարդկանց, թե իբր պետությունը և պետական որևէ աշխատող չունեն նման հասանելիություն և այդ պատճառով հավելյալ տեղեկություններ եք հավաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։

Հայաստանում բանկային գաղտնիքը երբեք այսքան ապականված չի եղել, ինչպես հիմա է»:

  • Կիսվել: