հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
 
«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։
 
Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձել է շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։
 
Դեսպան Քվինը կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի կոչը»,- ասված է դեսպանության գրառման մեջ:
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: