շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ՝ ԱՄՆ-ին կոչ անելով զսպել Թուրքիային ու կանխել պատերազմը Արցախում։

«Բավական է սատար կանգնեք Թուրքիային, դուրս վռնդեք ՆԱՏՕ-ից, հակառակ դեպքում մենք հայտարարելու ենք, որ ՆԱՏՕ-ի անդամը տեռորիստ է»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Նրանք ԱՄՆ-ին կոչ են անում օգտագործել իր լծակներն ու կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան՝ ուղղված Արցախի դեմ։

Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են, որ ԱՄՆ-ն ճանաչի Արցախի անկախությունը։

«Արցախը վաղուց է հռչակել է իր անկախութունը, հիմա ճիշտ ժամանակն է միջազգային ճանաչման։ Եթե դուք չեք կանխում պատերազմը, դուք ցեղասպանության մասնակից եք։ Եղեք մեր կողքին, կանխեք ցեղասպանությունը։ Հայ ազգը խաղաղություն է ուզում իր պատմական հայրենիքում, մենք ուզում ենք խաղաղ ապրել։ 1915 թվականին բոլորի աչքի առաջ ցեղասպանություն տեղի ունեցավ, մինչև հիմա ԱՄՆ-ն լիարժեք չի ճանաչել դա։ Եվ հենց դա է պատճառը, որ 21-րդ դարում քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ նոր ցեղասպանություն է իրականացվում»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները։

  • Կիսվել: