ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում աղբավայրերի կոնսերվացման միջոցառումների ծրագիր է մշակվում․ Պապիկյան

Հայաստանում աղբավայրերի կոնսերվացման միջոցառումների ծրագիր է մշակվում․ Պապիկյան

Հայաստանում աղբավայրերի կոնսերվացման միջոցառումների ծրագիր է մշակվում։ Այս մասին մայիսի 7-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ։

Նրա խոսքով ՝ ծրագրում կներգրավվեն երկրի գործազուրկ քաղաքացիները, որոնց աշխատանքը կվճարվի պետության կողմից։ Դրանով իսկ քաղաքացիների տվյալ կատեգորիան կստանա աշխատանք, իսկ աղբավայրերը կոնսերվացվեն։ Ներկայումս նախարարությունն աշխատում է այդ ծրագրի մշակման ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու զբոսաշրջային կենտրոնների, պատմամշակութային նշանակության օբյեկտների, Սևանա լճին հարակից տարածքների աղբահանությանը։

Բացի այդ, ինչպես նշել է Սուրեն Պապիկյանը, շարունակվում են աշխատանքները Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում աղբավայր կառուցելու ուղղությամբ, ինչը այս շրջանների բնակիչներին հնարավորություն կտա 20 տարի աղբը որոշակի վայրում pահեստավորել։ Խնդիրը միայն աղբի վերամշակումն է։ Այն մեթոդը, որն առաջարկում են որոշ ներդրողներ, չի կարող բավարարել հայկական կողմին։ Բայց բանակցություններն այդ ուղղությամբ շարունակվում են։ Նշենք. որ էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի Արեւելյան Եվրոպայի գործընկերության հիմնադրամը (E5P), որը ղեկավարում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ-EBRD), Հայաստանին 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի համար կոշտ կենցաղային թափոնների նոր պոլիգոնի կառուցման համար:

Ծրագրի շրջանակներում Աշխատանքները մեկնարկել են 2014թ.դեկտեմբերին: ՎԶԵԲ-ը տրամադրել է 3,5 մլն եվրո վարկային միջոցներ, որն իր հերթին լրացվել է 3,5 մլն եվրո դրամաշնորհով ԵՄ գործընկերության ներդրումային գործիքի կողմից: Կոշտ թափոնների կառավարման համակարգում կներառվեն 8 համայնքներ, որոնցից 7 - ը ՝ Կոտայքի մարզում, 1-ը ՝ Գեղարքունիքում: Արդեն 2016 թվականին ծրագիրն ընդլայնվել է ՎԶԵԲ-ի կողմից 2 մլն եվրոյի սուվերեն վարկով, որը թույլ է տվել ծրագրում ներառել Կոտայքի բոլոր 7 համայնքները, մասնավորապես ՝ Հրազդան, Աբովյան, Նոր Հաճըն, Բյուրեղավան, Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր, ինչպես նաև Գեղարքունիքի 5 համայնքները - Սևան, Վարդենիս, Գավառ, Մարտունի և Ճամբարակ: E5P հիմնադրամի 2 մլն եվրո դրամաշնորհը, որը կլրացնի ՎԶԵԲ-ի 2 մլն եվրո վարկը, կուղղվի տեսակավորման կայանների համաֆինանսավորմանը, աղբի հավաքման եւ տեղափոխման բեռնատար մեքենաների ձեռքբերմանը, աղբարկղերին եւ այլ աշխատանքներ ու գույքագրմանը:

Արդյունքում, Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 11 միլիոն եվրո ։ Միջոցները կաջակցեն կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի կառուցմանը ' կառավարման ժամանակակից մեխանիզմների կիրառման հիման վրա, որոնք նախատեսում են թափոնների հավաքում համայնքային գոյացությունների տարածքներում և հեռացում: Ծրագիրը կլուծի տեղի բնակչության սոցիալական և բնապահպանական բազմաթիվ խնդիրներ։ 

  • Կիսվել: