երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Հայաստանում 2021-ին կանխատեսվում է 5%, իսկ 2022-ին՝ 5,3% տնտեսական աճ. ՎԶԵԲ

Հայաստանում 2021-ին կանխատեսվում է 5%, իսկ 2022-ին՝ 5,3% տնտեսական աճ. ՎԶԵԲ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5,5%-ի տնտեսական աճ է կանխատեսում այն երկրներում, որտեղ ծրագրեր է իրականացնում: Այս մասին ասված է տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին բանկի հրապարակած զեկույցում։

Փաստաթղթում ուսումնասիրվում է շուրջ 40 զարգացող շուկաներում ստեղծված իրավիճակը: 

ՎԶԵԲ-ի կանխատեսումներով՝ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներում 2021 թ. տնտեսական աճ կգրանցվի միջինում 3,6%-ով, 2022 թ.՝ 2,9%-ով: Հայաստանում, մասնավորապես, 2021 թ. համար կանխատեսվում է 5%, իսկ 2022-ին՝ 5,3% տնտեսական աճ: Ադրբեջանի դեպքում 2021թ. կանխատեսվում է 4% տնտեսական աճ, 2022 թ.՝ 3,2%:

Տնտեսական աճ է կանխատեսվում նաև Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում, Միջերկրածովյան տարածաշրջանում և այլուր:

  • Կիսվել: