Հայաստանն ընթանում է նույն ճանապարհով, ինչ ժողովրդավարական երկրները. Լատվիայի Սայեմայի խոսնակ
Հայաստանն ընթանում է նույն ճանապարհով, ինչ ժողովրդավարական երկրները: Այս մասին Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան:
Հիշեցնելով, որ արդեն 20 տարի է՝ Լատվիան ԵՄ անդամ է՝ նա, մասնավորապես, նշեց. «Հետ նայելով՝ տեսնում ենք, որ բավականին հեռահար և ճիշտ որոշումներ ենք կայացրել: Այսօր տեսնում ենք այդ որոշումների արդյունքները: Ոչ ոք այլևս չի էլ կասկածում այս արդյունքների, այս որոշումների հարցում: Այս որոշումները կարևոր են ձեր երկրի համար ևս, որովհետև սա որոշիչ պահ է, պատմական որոշում է լինելու՝ որոշում դեպի ԵՄ-ի հետ ինտեգրում: Տարիներ անց դուք հետ կնայենք որոշումներին, որոնք կկայացնեք այսօր և ավելի լայն կտեսնեք ապագան: Հստակ է, որ դուք ցանկանում ենք նույն ճանապարհով ընթանալ, ինչ ժողովրդավարական երկրները, բարգավաճ երկրները: Սա շատ կարևոր է ոչ միայն ձեր, այլ նաև մյուսների համար»:
Լատվիայի Սայեմայի խոսնակի խոսքով՝ Եվրոպայում լինելը բազմազան հնարավորություններ է տալիս: Ձեռներեցները հնարավորություն կունենան ԵՄ շուկայի մաս կազմել, ազատ տեղաշարժվել, կստեղծվեն շատ այլ հնարավորություններ:
«Արժե հանուն դրանց ջանալ ու այս ճանապարհը հարթել»,-ընդգծեց նա: