երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Հայաստանն ընդդեմ Թուրքիայի. «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստանն ընդդեմ Թուրքիայի. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հրադադարից հետո առաջնային խնդիր է դարձել պատերազմի հիմնական հրահրողի եւ ռազմական հանցագործությունների հեղինակի՝ Թուրքիայի գործողությունների մասին միջազգային կառույցներին եւ հանրությանը իրազեկելը: Այս գործընթացն այսօր առանձնակի կարեւորություն է ստացել, քանի որ Թուրքիան շարունակում է ակտիվ ազդեցություն ունենալ տարածաշրջանային, մասնավորապես՝ Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններում: Ավելին՝ ռազմական հանցագործությունների հեղինակ Թուրքիան այսօր ձգտում է դառնալ տարածաշրջանային ազդեցիկ խաղացող: Ստեղծված իրավիճակում առաջնային նշանակություն է ստանում Թուրքիայի իրական դեմքի եւ քողարկված նպատակների մերկացումը միջազգային հանրության աչքերում:

Մայիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղորդագրություն է տարածել, որով իրազեկում է, որ այդ կառույցում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության միջպետական գանգատն ընդդեմ Թուրքիայի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: