կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում ունի 4 գանգատ. Սահակյան

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում ունի 4 գանգատ. Սահակյան

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման աշխատանքային խմբին դիմել է Բաքվում գտնվող 2 պատանդի ընտանիք՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, և երկրորդը, հայտնում է ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում ունի 4 գանգատ: Արցախի նախկին ղեկավարության իրավունքների խախտումների մասին կետն ավելացվել է արդեն իսկ գոյություն ունեցող միջպետական 4-րդ գանգատում, որը շատ բազմաբնույթ հարցերի է անդրադառնում՝ ունեզրկման խնդիրներից մինչև հայրենիք վերադարձի հարցը:

Այս գործի քննությունը կարող է տարիներ տևել»,- հայտնել է նա»:

Մանրամասները՝ «Սրբազան պայքար» շարժման հրապարակած տեսանյութում։

 

  • Կիսվել: