ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ սերտ համակարգմամբ․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ սերտ համակարգմամբ․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոգում  անդրադարձել է ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին: Նա հայտնել է, որ Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ համագործակցելով հարևան պետությունների հետ։

«Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ սերտ համակարգմամբ:

Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»,- գրել է Մնացականյանը:

 

  • Կիսվել: