հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանն ու Հնդկաստանը միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր կստորագրեն

Հայաստանն ու Հնդկաստանը միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր կստորագրեն

Հայաստանն ու Հնդկաստանը միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր կստորագրեն:

Այժմ երկրները բանակցություններ են վարում այդ թեմայի շուրջ, հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ի պատասխան Sputnik-ի հարցմանը։

Այս առումով Երեւանը նաեւ թույլ է տալիս Նյու Դելիին միանալ "Պարսից ծոց-Սեւ ծով" միջազգային տրանսպորտային միջանցքին՝ չնայած այն հանգամանքին, որ Հնդկաստանը ՄՏԿ-ի ստեղծման համաձայնագրի անդամ երկիր չէ:

Երեւանում վստահ են, որ նախագծի իրականացումը կբարձրացնի Հայաստանի տարանցիկ գործառույթը Եվրոպա-Ասիա երթուղով միջազգային բեռնափոխադրումներում: Դրա գործարկումը նաև նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը՞

  • Կիսվել: