հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանն ու Բելառուսն առանց ԵԱՏՄ-ի չեն կարող գոյատեւել․ Հայաստանում Բելառուսի դեսպան

Հայաստանն ու Բելառուսն առանց ԵԱՏՄ-ի չեն կարող գոյատեւել․ Հայաստանում Բելառուսի դեսպան

Այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Իրանն ու Հնդկաստանը, Կուբան, Վիետնամը եւ շատ ուրիշներ, մեծ ուշադրություն են դարձնում Եվրասիական տնտեսական միությանը։ Այս մասին այսօր Եվրասիական փորձագիտական ​​ակումբի 7-րդ տարեկան նիստին «ԵԱՏՄ-ի 7 տարիները. երեկ, այսօր, վաղը» համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

Դեսպանի խոսքով՝ տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կենսունակությունը: Նա ընդգծեց, որ ԵԱՏՄ-ն բախտորոշ է դարձել Բելառուսի համար. «Բելառուսում մեզ մոտ հիբրիդային պատերազմ է ընթանում, եւ ոմանք ասում են, որ այն կարող է իսկական պատերազմի վերածվել։ Բայց, չնայած մեր երկրի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներին, մենք կարողացանք ավելացնել արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շնորհիվ։ Մեր գյուղատնտեսությունը չի հասցնում միս ու կաթնամթերք արտադրել։ Այսօր, օրինակ, մի քանի հարյուր ավտոբուս ուղարկեցինք Լենինգրադ։ Այդ քաղաքն ինձ համար միշտ Լենինգրադ կմնա»,- ասաց Կոնյուկը։

Նա նաեւ նշեց, որ այնպիսի փոքր երկրներին, ինչպիսիք են Հայաստանը եւ Բելառուսը, առանց ԵԱՏՄ անդամակցության շատ դժվար կլինի: «Առանց Եվրասիական տնտեսական միության մենք չենք կարողանա գոյատեւել, մեզ առանձին պարզապես կոչնչացնեն, եւ դա փաստ է։ Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդհանրապես հայտարարեց, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միությունն ավելի ուժեղ է լինելու, քան Եվրամիությունը։ Եվ դրանով ամեն ինչ ասված է: Այդպես էլ կլինի»,- վստահ է դեսպանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: