ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր են արել անցյալը թողնելու և առաջ գնալու համար. Բերբոք

Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր են արել անցյալը թողնելու և առաջ գնալու համար. Բերբոք

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը հնարավոր է համարում:

Բերբոքը նշել է, որ իր երկիրը մտադիր է հետագայում ևս աջակցել կողմերի` հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:

«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն տևական ցավոտ հակամարտությունից հետո ամուր խաղաղության հասնելու»,-ասել է նա:

Գերմանիայի ԱԳ նախարարը պատմել է այն «համարձակ քայլերի» մասին, որ ձեռնարկում են երկու երկրները` բազմաթիվ մարդկանց մահերով ու մեծ տառապանքներով լցված անցյալը հաղթահարելու ուղղությամբ:

«Հայաստանն ու Ադրբեջանը համարձակ քայլեր են արել անցյալը թողնելու և առաջ գնալու համար»,-ասել է նա ու ընդգծել՝ առաջ շարժվելու համար վճռականություն է պետք:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են առկա խնդիրները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Գերմանիան վճռական է երկու երկրների ջանքերին աջակցել, օրինակ, որպես բանակցություններ կազմակերպող, բանակցություններ, որոնք կայացան չորեքշաբթի և կշարունակվեն հինգշաբթի օրը»,-նշել է Բերբոքը:

Հիշեցնենք, որ Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը:

  • Կիսվել: