հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հրադադար հաստատել. ԱԳՆ

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հրադադար հաստատել. ԱԳՆ

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

ԱԳՆ-ում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ   այժմ հրադադարը հարաբերական պահպանվում է։

Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։

Գեղարքունիքի մարզպե Գնել Սանոսյանի հաղորդմամբ հայկական կողմն ունի 3 զոհ, 3 վիրավոր, մեկ անհետ կորած: 

  • Կիսվել: