շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ, միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով. Գերմանիայի ԱԳ նախարար

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ, միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով. Գերմանիայի ԱԳ նախարար

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Այս մասին X սոցցանցում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:

«Որպես դաշնային կառավարություն՝ մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան: Որպեսզի վերքերը բուժվեն և խաղաղությունը հնարավոր դառնա։ Այս ճանապարհին յուրաքանչյուր քայլ կարևոր է», - գրել է նախարարը:

Այսօր հաղորդվել էր, որ Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը:

  • Կիսվել: