շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

«ԱՊՀ-ում ուրախ կլինեն, եթե Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունները հաջողությամբ պսակվեն․.. Մեզ բոլորիս ուրախացրեց Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Հայաստանի կառավարության աշխատակազմի` դեկտեմբերին արված հայտարարությունն այն մասին, որ կողմերը ջանքեր կգործադրեն հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու, թշնամանք թույլ չտալու համար», - ասել է Լեբեդևը լրագրողներին։
Նա նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների բոլոր հանդիպումներում այս թեման արծարծվում է, քննարկվում, մտքեր են արտահայտվում, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել:

  • Կիսվել: