շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր կստորագրեն խաղաղության պայմանագիր. աղբյուր

Հայաստանն ու Ադրբեջանն այսօր կստորագրեն խաղաղության պայմանագիր. աղբյուր

Հայաստանն ու Ադրբեջանն այսօր կստորագրեն խաղաղության պայմանագիր։ Այս մասին, հղում անելով Սպիտակ տանը, գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:
 
Նշվում է, որ Սպիտակ Տան մամուլի խոսնակը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնագրեր կստորագրի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի ոլորտներում:
 
Հիշեցնենք, որ նախկինում խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։
 
Այսպիսով, այսօր՝ ժամը 22:30-ից, Վաշինգտոնում ակնկալվում են Փաշինյան-Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ:
 

  • Կիսվել: