ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է ԵՄ-ին անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին. Մարագոս

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է ԵՄ-ին անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին. Մարագոս

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է Եվրոպական միությանն անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին՝ ունենալով ավելիին հասնելու ներուժ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա դեկտեմբերին ԵՄ–ն Հայաստանի Ազգային ժողովին և Կառավարությանն է ներկայացրել շատ հետաքրքիր մի ուսումնասիրություն, որում Հայաստանն առաջին անգամ համեմատվում է Արևմտյան Բալկանների երկրների հետ, որոնք ձգտում են անդամակցել ԵՄ-ին։

«Հետաքրքիր է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը շատ մոտ է այդ երկրների միջին ցուցանիշներին․ որոշ ոլորտներում ավելի առաջ գնացած, որոշ ոլորտներում՝ ավելի պակաս, բայց ունի ավելիին հասնելու ներուժ»,-նկատեց Մարագոսը։

Դեսպան Մարագոսը նաև ընդգծեց, որ այժմ Հայաստանն ու Եվրոպական միությունն ակտիվորեն աշխատում են 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրված գործընկերության ռազմավարական օրակարգի կետերը կյանքի կոչելու ուղղությամբ։

  • Կիսվել: