հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանն անկախ երկիր անվանելը բոլորովին անհիմն է». Ալիև

«Հայաստանն անկախ երկիր անվանելը բոլորովին անհիմն է». Ալիև

Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ այդ երկիրը ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա, մասնավորապես, ասել է. «Այսօր Հայաստանը բացահայտորեն ընդունում է, որ չի կարող ապահովել իր անվտանգությունը, պահպանել իր սահմանները եւ ի վիճակի չէ ապրել իր հաշվին: Նման իրավիճակում անկախության մասին խոսք լինել չի կարող: Հայաստանն անկախ երկիր անվանելը բոլորովին անհիմն է. նրա մոտ բացակայում է անկախ երկրին բնորոշ հատկանիշների ճնշող մեծամասնությունը»:

Ըստ Ադրբեջանի նախագահի՝  «2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց Հայաստանի մասին բոլոր առասպելները»: Ալիևն ընդգծել է, թե Ադրբեջանի կողմից պատերազմի ավարտը ողջամիտ քայլ էր:

«Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար ողջամիտ էր պատերազմի ավարտը: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի եւ Լաչինի շրջանների ազատագրման հարցում: Այս տարածաշրջանների կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Ձմեռն էլ մոտենում էր»,-նշել է նա:

  • Կիսվել: