«Հայաստանն ամենից շատ տուժում է խաղաղության համաձայնագրի բացակայությունից». ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման։ Այս մասին հայտարարել է առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ Հայաստանն ՛՛ամենից շատ տուժում է խաղաղության համաձայնագրի բացակայությունից, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փակ սահմանների պատճառով՛՛։
Բացի այդ՝ Ամիրբեկովը նաև կասկած է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՛՛տրամադրվածության՛՛ կապակցությամբ։
Հայաստանն ՛՛ամենից շատ տուժում է խաղաղության համաձայնագրի բացակայությունից. ադրբեջանցի պաշտոնյա



