երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հայաստանն ակնկալում է 2024-ին համատեղ աշխատել ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ՝ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ. Միրզոյան

Հայաստանն ակնկալում է 2024-ին համատեղ աշխատել ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ՝ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Եվրոպական միության խորհրդում նախագահությունն ավարտած՝ Իսպանիայի գործունեությունը և ողջունել 2024-ին Բելգիայի նախագահությունը:

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Շնորհավորում եմ Խոսե Մանուել Ալբարեսին և ԵՄ խորհրդում նախագահությունն ավարտող Իսպանիային բացառիկ դժվար ժամանակներում իրականացվող գործունեության համար»:

Միրզոյանը գնահատելի է համարել, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունն առաջ է մղել ընդհանուր օրակարգը՝ նպատակ ունենալով է՛լ ավելի ամրապնդել ԵՄ գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնված ընդհանուր տեսլականի վրա:

«Ջերմորեն ողջունելով Եվրամիության խորհրդում Բելգիայի նախագահությունը՝ հաջողություն եմ մաղթում իմ գործընկեր Հաջա Լահբիբին: Հայաստանն ակնկալում է 2024-ին համատեղ աշխատել ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ՝ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ արդյունավետ կերպով իրականացնելու մեր քաղաքացիների ձգտումները»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: