չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հնարավոր է ականների վերաբերյալ նոր տեղակատվություն ունենալու դեպքում այն փոխանցվի ադրբեջանական կողմին․ Միրզոյան

Հնարավոր է ականների վերաբերյալ նոր տեղակատվություն ունենալու դեպքում այն փոխանցվի ադրբեջանական կողմին․ Միրզոյան

Մենք 2 անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, թեև տարօրինակորեն հետո շարունակաբար լսում էինք ադրբեջանական կողմից բողոքներ այն մասին, որ այդ քարտեզներն այդքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ կերպով չեն արտացոլում ականների տեղակայումը: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այստեղ տեղին է հիշել, որ այդ ականապատումը՝ հաճախ հենց այդ նույն տարածքների, սկսվել էր 90-ականների սկզբից հենց Ադրբեջանի կողմից: Ինչևէ, մենք կարողացել ենք ի մի բերել և փոխանցել ադրբեջանական կողմին այն տեղեկատվությունը, ինչը մեզ հասանելի էր:

Ուզում եմ ասել, որ իմ տեղեկությունների համաձայն՝ այժմ համապատասխան հայկական մարմիններն աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով՝ վերականգնելու նոր տեղակատվություն հնարավոր նոր ականների վերաբերյալ, և չեմ բացառում, որ եթե համապատասխան երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում և վստահության ամրապնդման քայլերի դեպքում իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվություն, չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին, թեև կարող եմ ասել, որ այս անգամ պետք է այդ գործողությունն անել միջազգային գործընկերների միջոցով:

Եվ հույս ունենք, որ եթե դա տեղի ունենա, ապա այդ փոխանցման պահին կամ փոխանցման օղակում հնարավոր կլինի ևս մեկ անգամ հավաստիանալ, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում»,- ասաց նախարարը և հիշեցրեց, որ հարցումները դեռ շարունակվում են:

  • Կիսվել: