շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանին հարկավոր է իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք․ Փաշինյան

Հայաստանին հարկավոր է իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք․ Փաշինյան

Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների  ու քաղաքական գործիչների քննարկման  լրջագույն առարկա, 2024 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ապրում ենք երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում, այս իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է  սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար», - ասաց վարչապետը:

Նա նշեց, թե  սպառնալիքների համար Հայաստանին հարկավոր է իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա պետականության, պետական կյանքի  առանցքային կողմերի վերլուծությունը:

  • Կիսվել: