երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանից ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալներն աճել են 25,2%-ով. Փաշինյան

Հայաստանից ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալներն աճել են 25,2%-ով. Փաշինյան

Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխգործակցությունը 2021 թվականին դրական արդյունքներ ու միտումներ է արձանագրել: Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Նա նշել է, որ համաճարակաբանական սահմանափակումների և համաշխարհային տնտեսական ցնցումների համատեքստում միության ներսում աշխատանքը շարունակվել է համակարգված հիմունքներով։

Ավելին, 2020 թվականին փոխադարձ առևտրի նվազման ֆոնին այնպիսի արտաքին գործոնների, ինչպիսիք են համաշխարհային առևտրի և արդյունաբերական արտադրության աճի տեմպերի դանդաղումը, Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ։

«2021 թվականին առևտրաշրջանառությունըաճել է 20.6%-ով և կազմել 2.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Դեպի ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալն աճել է 25,2%-ով, մինչդեռ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։ Աճ են ապահովել թարմ և վերամշակված գյուղմթերքները՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, տեքստիլի և կոշկեղենի արդյունաբերական արտադրանքները և այլն»,- նշել է Փաշինյանը։

Արտահանմանծավալների աճին զուգահեռ աճել են նաև միությաներկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Ըստծագման երկրի` ներմուծումն աճել է18,5%-ով։
«Հուսովենք, որ այս տարի համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ միության ինտեգրման հիմնական ոլորտներում առաջընթացի և նոր նախաձեռնությունների իրականացման միջոցով։ Չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ նման արդյունքները հնարավոր են դարձել նաև կառավարությունների և միության մարմինների համակարգված ջանքերի շնորհիվ»,–ասել է նա։

Նա ընդգծել է, որ այս փուլում չափազանց կարևոր է պահպանել տեմպը և շարունակել մշակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմներ։
ԵԱՏՄ քանի քաղաքացի է աշխատում ՌԴ-ում, և ինչպես արագ ստանալ փաստաթղթերը
ՀՀ վարչապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման շրջանակներում դիտորդ երկրների հետ զարգացնելու համագործակցությունը, այդ թվում՝ միության շրջանակներում անհատական նախաձեռնությունների առումով։
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

  • Կիսվել: